«Եկող 2021 թվականը հոբելյանական է Հայաստանի ազգային պատկերասրահի տարեցույցում` լրանում է թանգարանի հիմնադրման 100-ամյակը։
Մշակույթի ոլորտում աշխատող բազում երախտավորների ջանքերով ազգային բացարձակ արժեք ներկայացնող վիթխարի ժառանգությունը փոխանցվում է մեզ»։
Արտաշես ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գեղանկարիչ, նկարիչ-վերականգնող, ՀԱՊ-ի աշխատակից
ԶՈՐԱՑ ՓԱՌՔԻ ՆՈՐ ՁՈՆԵՐԳԻՉՆԵՐԸ
Արտաշես Աբրահամյանը, Արա Շահումյանն ու Բարդուղ Պետրոսյանը նկարիչներ են, գեղանկարչական ընտանիքների զավակներ։ Արտաշեսը Սուրեն Աբրահամյանի որդին է, Արտաշես Աբրահամյանի թոռը։ Նա օրհասի մեջ հայտնված, սակայն հաղթանակող, Արցախում է, նա կիսում է զորաց փառքը։ Արա Շահումյանը վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի որդին է, նա Արցախում է, նա կիսում է փառքը։ Բարդուղ Պետրոսյանը գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի որդին է (երգչուհի Շուշան Պետրոսյանի եղբայրը), նա Արցախում է, նա ևս կիսում է զորաց փառքը։ Արտաշեսն ու Արան առայժմ ամուրի են։ Բարդուղը 5 զավակների հայր է։ Բարի և հաղթական վերադարձ ձեզ, շուտափույթ թագ ու պսակ Արտաշեսին և Արային, զի այսօր հայությունը աճելու խիստ կարիք ունի։ Նաև մաղթենք տիար Բարդուղին տեսանելի ապագայում սեղան նստել 7 զավակի հետ։ Նաև, ինչու չէ, քավոր կանգնել մարտական ընկերների հարսանիքներում։ Պատերազմի առաջին իսկ օրից Աբովյան-16-ը դարձել է մայրաքաղաքի արցախյան օգնության գլխավոր շտաբ-կայաններից մեկը։ Աբովյան-16-ը Հայաստանի նկարիչների միության հասցեն է։ Միության Artist’s’ Union of Armenia ֆեյսբուքյան էջը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը, որ զինվորների համար օգնություն կարող են բերել կարիչների միության շենք յուրաքանչյուր օր, ժ. 9.00-ից։
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ
Կերպարվեստի ժամանակակից մեր վարպետները բազմիցս կանդրադառնան Երկիր մոլորակի քաղաքակրթական բախտորոշիչ և հաղթական նշանակության պատերազմին։ Գրեթե կասկած չունեմ, որ տեսանելի հեռանկարում Արցախ աշխարհում կկազմակերպվեն միջազգային աննախադեպ մի քանդակագործական սիմպոզիում և գեղանկարչական գերշահեկան ցուցահանդեսներ աշխարհի այն երկրների ստեղծագործողների մասնակցությամբ, որոնք թուրք-ազերիական լայնածավալ և դիվական ոճրագործության օրերում այս կամ այն ձևով սատարել են Արցախին և Հայաստանին, սատարել են մարդկությանը։ Սիմպոզիումները, ցուցահանդեսներն ու պլեներները, ըստ իս, կարող են կայանալ (և դառնալ ավանդական) «Հայկը ոչնչացրեց Բելին Արցախում» նշանաբանի բարձր հովանու տակ։
ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՌՄԲԱՀԱՐՈՒՄՆԵՐ
Առհասարակ մեր դիվանագիտական ասպարեզում մի մեծ, շատ մեծ սայթաքում կա։ Հայաստանը աշխարհում գրեթե անհայտ է որպես քաղաքակրթական բնօրրաններից մեկը, իսկ եթե հայտնի է, ապա Ազնավուրով, Շերով, Քարդաշյանով և այլնով։ Իհարկե, ոմանց երկիրը հայտնի է Արարատ լեռով, 301 թվականով, նաև տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացիով և Ցեղասպանությամբ։ Այս օրերին` անկասկած Արցախում բռնկված խաշնարածների և արիացիների միջև մղվող պատերազմով։ Համոզված եմ, որ տարբեր ճանապարհներով և միջոցներով այսօր պետք է աշխարհում ճանաչելի դարձնել իրական Թուրքիան, որպես 1000 տարվա արյունասփյուռ ավազակապետություն, որը, բռնազավթելով Հայկական լեռնաշխարհը, ահա 10 դար շահագործում է հայկական բնական հարստությունները, մշակութային արժեքները, հայ գործարարների ստեղծած ահռելի տնտեսական հզորությունները, բուն հայկական շատ այլ բաներ։ Ասենք մի՞թե չարժե հիշեցնել աշխարհին, որ թուրքական գորգ, որպես այդպիսին, չի՛ք։
Տեղին է վկայակոչել գերմանացի նշանավոր մշակութաբան Վոլկմար Գանցոռնի արմատական վկայությունը, որն առաջին անգամ հանրահռչակվեց Հայաստանի նկարիչների միության «Կերպարվեստ» պարբերականում (N 2, հոկտեմբեր, 2003 թվական), տպագրված «Հայկական քաղաքակրթության նորահայտ հայտնությունը» հոդվածում (հեղ.` Լիլիթ Անտոնյան), ուր մասնավորապես նշվում է. «Բացառիկ ուշադրության է արժանի գերմանացի մշակութաբան Վոլկմար Գանցոռնի «Արևելյան գորգեր» մեծածավալ դասական ուսումնասիրությունը, որն անժխտելի փաստերով արմատապես փոխում է աշխարհում գոյություն ունեցած այն քարացած կարծիքը, որ գորգարվեստը «արևելյան», ընդհանրական երևույթ է։ Գանցոռնը, հենվելով քանդակագործության, զարդարվեստի, մանրանկարչության, գրի և պատմության ընձեռած գոյություն ունեցող հնարավոր հիրավի ահռելի փաստերի, համեմատությունների ու զուգորդման գիտամեթոդի վրա, շոշափում է գորգարվեստի ծագումնաբանական հարցեր։ ՈՒսումնասիրելով գորգարվեստի տարածման ժամանակագրությունն ու տարածման ուղիները` նա ճշգրտում և հաստատում է նրա ծննդավայր հայրենիքը, որն է` Հայաստանը, հայկական քաղաքակրթությունը»։
Հսկայական է բուն կերպարվեստային ցեղասպանությունը։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից-անդամ Արարատ Աղասյանը հայ հանրությանը, նաև քաղաքակիրթ աշխարհին և, իհարկե, Մեծ Թուրանի ստեղծմամբ գերմտահոգված սեմիտական (այն է` թուրք-իսրայելական) սատանայությանը ներկայացրել է «Հայ կերպարվեստի և կիրառական արվեստի կորուստներն Օսմանյան տարածքում» աշխատությունը, ուր նշված են մարդկային քաղաքակրթության վերջին հազարամյակի պատիժ և պատուհաս թուրքական էթնոսի մշակութային ցեղասպանդի սարսափազդու օրինակներ։ Ի դեպ, Աղդամում ազերիները խորհրդային շրջանում, տուրք տալով խորհրդային հանրապետություններում վերընթաց ապրող գաղափարական զարթոնքին, տեղադրեցին «Մայր Ադրբեջան» հուշարձանը։ Հանրահայտ է, որ նման դեպքերում Ազերբայջանում փող չէին խնայում, պատրաստ էին հսկայական միջոցներ ներդնելու և գործը հաջողությամբ գլուխ բերելու։ «Մայր Ադրբեջանը» կերտվեց և տեղադրվեց։ Հեղինակին հրավիրեցին Հայաստանից։ Հայ-ադրբեջանական հակամարտության սկզբում վերոնշյալ հուշարձանը պայթեցրին։ Զի նրա վրա խորագրված էր հեղինակի անունը` Վլադիմիր Անտաշյան։
Մի՞թե այսօր, երբ ավարտվի մեր այս վերջին և հաղթական պատերազմը, և երբ կրկին Հայկը գետնի Բելին, ժամանակը չէ համահայկական մի շարժում սկսելու և պատռելու կարա-կոյունլու և ակ-կոյունլու ոչխարապահների հետնորդների ստեղծած ավազակապետությունների դիմանկարները, 1000 տարվա կտրվածքով։
ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻԻ ԱՐՁԱՆԻ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ` PERSONA NON GRATA
Հոկտեմբերի 2-ը 20-րդ դարի հանրահայտ հակահայ, Թալեաթի և այլոց գաղափարական բարեկամ Մ. Գանդիի ծննդյան օրն է։ Ի տուրք դրան ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այս տարվա գարնանը առաջարկեց Երևանի քաղաքապետարանին մայրաքաղաքում տեղադրել նշյալ գործչի արձանը։ Այն, ըստ մայրաքաղաքի ավագանու, պիտի տեղադրվեր Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգում։ Հոկտեմբերի 2-ին կենաց-մահու պատերազմ էր հայկական աշխարհի և թուրք-ազերիական հրոսակների միջև։ Նշյալ արձանը չի տեղադրվել։ Սակայն արդյո՞ք չեղարկվել է դրա տեղադրման մասին մայրաքաղաքի ավագանու և քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումը։ Այս մասին ցանկալի է լսել վերոնշյալ սուբյեկտների կարծիքը։
Ինքս առաջարկում եմ` Մ. Գանդիի արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակ ՀՀ ԱԳՆ-ի ղեկավարությանը, Երևանի քաղաքապետին, մայրաքաղաքի ավագանուն ճանաչել Persona non grata և որպես պատիժ ուղարկել Արցախ` առաջնագիծ։
Կրկնում եմ ամիսներ առաջ արածս մի այլ առաջարկ. Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգում տեղադրել հայ ազգային վրիժառու Գուրգեն Յանիկյանի սխրանքը հավերժացնող խորհրդանշական մի կոթող։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ